Երկու ոստիկան սպանվել, հինգ հոգի վիրավորվել է Կարաչաեւո-Չերկեսիայի ճանապարհատրանսպորտային ծառայության վերակարգի դեմ զինված հարձակման հետեւանքով։ Ինչպես տեղեկացրել է հանրապետական ՆԳՆ մամուլի ծառայությունը, Մարա Այագը գյուղում հերթապահող ոստիկանների վրա հարձակվել են ապրիլի 28-ին գիշերը։
«Չարագործները ՎԱԶ-2109 մեքենայով մոտեցել են ժամանակավոր պահակետին, պայթուցիկ նետել ոստիկանների ուղղությամբ եւ կրակ բացել ավտոմատ զենքից։ Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, որի ժամանակ հանցագործներից մեկի մոտ պայթել է պայթուցիկ սարքը»,- նշել են ՆԳՆ-ում։
Բախման ընթացքում զոհվել են Կուրգանի մարզից երկու ոստիկան, որոնք գործուղման մեջ էին Կարաչաեւո-Չերկեսիայում։ Վիրավորվել են ճանապարհատրանսպորտային ծառայության երկու աշխատակիցներ եւ «Ռոսգվարդիայի» մեկ աշխատակից, ինչպես նաեւ Կուրգանի մարզի ՆԳՆ աշխատակիցը։ Հինգ հարձակվողները սպանվել են, նրանց մոտ հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
Չորս տուժած աշխատակիցներ հոսպիտալացվել են։