Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատերազմից հետո հրապարակային և առանց կաշկանդվելու ադրբեջանական թեզեր են առաջ տանում։ Իշխանական քարոզաչմեքենան կոտրել է հանրային դիմադրողականությունը և հիմա իշխանության ներկայացուցիչները խոսում են բաներ, որոնք մինչև 2018 թվականը անհնար է պատկերացնել լսել Հայաստանում։ Իսկ այն որ նման աբսուրադային հայտարարություններ կանեն իշխանության ներկայացուցիչները դա արդեն ֆանտաստիկա կարող էր թվալ։
Օրերս իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր համալրած պատգամավոր Գայանե Եղիազարյանը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է․«Ոչ թե ընդունում եմ, այլ փաստացի` այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է: Հոգեբանորեն չենք կարող ընդունել, բայց այստեղ կան փաստեր, որոնց վրա չես կարող չհիմնվել»,- այս մասին նա ասել է «Իրավունք» օրաթերթի հետ զրույցում։ Իշխանական պատգամավորը նաև շեշտել է, որ «մենք հայրենիք ենք համարում ուրիշ պետության տարածք»։
Փաստորեն Փաշինյանի, իր թիմակիցների և ադրբեջանցիների հայտարարություններն այլևս անհնար է տարբերել։ Նրանք բոլորը պաշտպանում են Ադրբեջանի շահերը ու այս պարագայում լավ կլինի պատգամավոր Եղիազարյանը և մյուս ՔՊ-ականները Արցախը Ադրբեջանի մաս հայտարարեն հենց ադրբեջաներեն, որպեսզի իրենց հոգու իրական բովանդակությունը առավել վառ երևա։ Այսուհետ նրանք կարող են ասել «Կարաբախ Ազերբայջանդիր»։



