Կանադան կվերանայի էներգակիրների մատակարարումն...

Կանադան կվերաձեւի էներգակիրների մատակարարումներն ԱՄՆ, եթե Թրամփը տուրքեր մտցնի 25 տոկոսի չափով կանադական բոլոր ապրանքների վրա։ Այս մասին չորեքշաբթի  լրագրողներին ասել է Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդը։

«Մենք կդիմենք ամեն ինչի՝ անկախ այն բանից, թե որքան հեռու կգնա դա,- ասել է քաղաքական գործիչը։ Մենք կօգտագործենք մեր զինանոցի մեխանիզմները ընդհուպ մինչեւ նրանց էներգակիրներից անջատելը, որոնք մենք նրանց մատակարարում ենք»։ Ֆորդը այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ կանադական բոլոր նահանգների ղեկավարների հանդիպումից հետո։ Նրանց խորհրդակցությունը կայացել է օնլայն-ռեժիմով։

Կանադան ԱՄՆ է արտահանում իր նավթի մոտ 60 տոկոսը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի 85 տոկոսը։

ԱՄՆ-ը, Մեքսիկան եւ Կանադան կապված են եռակողմ պայմանագրով, որը ենթադրում է ազատ առեւտրի գոտու ստեղծում այդ պետությունների միջեւ։ Նոյեմբերի 25-ին Թրամփը հայտնել է, որ աշխատանքի առաջին օրը կմտցնի տուրքեր 25 տոկոսի չափով Կանադայից եւ Մեքսիկայից եկող բոլոր ապրանքների վրա՝ կապված միգրացիայի եւ թմրանյութերի մաքսանենգության հետ։