Կանադան Իրանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին...

Կանադան Իրանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ երկրից։ Համապատասխան հայտարարությունը կառավարությունը հրապարակել է տարածաշրջանում տիրող լարվածության և Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի սպառնալիքի ֆոնին։

«Իրանում գտնվող կանադացինե՛ր, պահպանվող լարվածության պատճառով տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել գրեթե առանց նախազգուշացման։ Հեռացե՛ք Իրանից հնարավորինս շուտ, եթե դա անվտանգ է»,- ասված է հայտարարության մեջ։

Կանադացիներին հորդորել են համոզվել, որ իրենց փաստաթղթերն վավեր են, ինչպես նաև հոգալ բավարար քանակությամբ պաշարների մասին՝ այն դեպքի համար, եթե մեկնումն անհնար լինի և ստիպված լինեն մնալ տեղում։

Լեհաստանը, Շվեդիան, Հնդկաստանը և այլ երկրներ նույնպես կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը։ Ավստրալիան առաջարկել է տարհանել Մերձավոր Արևելքում գտնվող իր դիվանագետների ընտանիքներին։