Մենք իշխանափոխությունը դիտարկում են որպես միջոց ժողովրդի ու մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը:
«Իշխանափոխությունից հետո հզորացնելու ենք մեր բանակը և ազատագրելու ենք Արցախը։ Արցախը հազարավոր տարիներ եղել է հայկական, ընդամենը 70 տարի է եղել Ադրբեջանի կազմում, 1921 թվին Լենին Աթաթուրք համաձայնագրով Արցախն ու Նախիջևանը թողնվել են Ադրբեջանի կազմում, 1991 թվականին Արցախը Խորհրդային Միության սահմանադրության և բոլոր օրենքներին համապատասխան հայտարարել է իր անկախությունը Ադրբեջանից։
Թուրքերը սկսել են պատերազմ, մենք հաղթել ենք այդ պատերազմում, 1994 թվականին կնքվել է զինադադարի պայմանագիր և մենք ապրում ենք մինչև 2018 թվականը մինչև Նիկոլական իշխանությանը։
Նիկոլը եկավ իշխանության ու հրահրեցին պատերազմ, Ալիևը կազմակերպեց հարձակում Արցախի վրա ու կան տվյալներ, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել է, որ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, ինքը որպես Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այնպես է անում, որ մենք պարտություն կրենք ու ինքը Արցախը հանձնի թուրքին։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն»,- հայտարարեց Բազեյանը: