Համացանցը բացեցի երեկ ու հասկացա, որ ինձ ամեն հնարավոր ցուցակներում տեղակայում են. որպես «ժողովուրդ» օրաթերթի սեփականատեր, հիմնադիր, մշտապես նման առաջարկներ լինում են գայթակղից եւ ոչ գայթակղիչ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատհամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ինքը լինելու է ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի առաջին կին թեկնածուն:
«Ընդամենը եղել է առաջարկ եւ այդ առաջարկի դիտարկումն է եղել: Զարմանում եմ, որ այսքան մեծ աղմում բարձրացավ: Եղել է առաջարկ եւ այն հիմա քննարկման փուլում է: Որեւէ հավանականություն չկա, որ այն կբավարարվի, որովհետեւ ի վերջո, կան շահեր, որոնք պետք է համադրվեն, ոչ թե հակադրվեն միմյանց:
Թովմասյանն ասում է՝ իրեն տարբեր ուժերի հետ համագործակցելու, այդ թվում՝ իշխող թիմ վերադառնալու մեջ են մեղադրում, բայց ինքը դեռ հստակ որոշում չունի՝ ում հետ է գնալու ընտրությունների։ Չի բացառում նաև, որ առաջիկա ընտրություններին նույնիսկ չի մասնակցի․



