Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է...

Մարտերն Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակում են, որոշ ուղղություններով դրանք առավել ինտենսիվ բնույթ են ստացել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը:

«Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել, սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել:

Իրադրությունը առավել ծանր դրսևորումներ է ստանում»,-նշել է նա: