«Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնությունը Էջմիածնում է: «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը Երևանի մի շարք կետերում, տևական ժամանակ է, ստորագրահավաք է իրականացնում «Ստամբուլյան կոնվենցիա»-ի վավերացման դեմ, այժմ գտնվում է Էջմիածին քաղաքում:
«Կամքը» արդեն հայտարարել էր, որ պատրաստվում է ստորագրահավաքներ իրականացնել Երևանից դուրս, քանի որ, իր խոսքով, մարզերից դիմումները բազմաթիվ են եղել: Նշենք, որ նախաձեռնությունը մինչ այս ստորագրահավաք իրականացրել է նաև Գյումրի քաղաքում:
Հիշեցնենք՝ ստորագրահավաքը մեկնարկել է դեռևս հուլիսից:



