Կամչատկայում նախօրեին անհետացած ուղղաթիռը հայտնաբերվել է , հաղորդում է Ինտերֆաքսը։ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ անհետացած ուղղաթիռի բեկորները գտնվում են 900 մետր բարձրությամբ՝ այն վայրում, որտեղից վերջին անգամ անձնակազմը կապ է հաստատել։ Նախնական տվյալով՝ կործանման պատճառը մառախլապատ եղանակն է եղել ։
Մի-8-ի կործանման վայրում հայտնաբերվել է 17 մարմին։ Ըստ նախնական տվյալի` ուղևորներից և անձնակազմից ոչ ոք ողջ չի մնացել։
Որոնողական աշխատանքները շարունակվում են, հաղորդել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Ուղղաթիռում 22 մարդ է եղել՝ 19 ուղևոր և անձնակազմի երեք անդամ։
«Վիտյազ-Աերո» ավիաընկերության ուղղաթիռն, ըստ Baza տելեգրամյան ալիքի, պետք է հրաբխի մոտից վերցներ 19 հոգանոց զբոսաշրջիկների խումբը:



