
Կամչատկայում շարունակվում է հետցնցումների գործընթացը 8,8 մագնիտուդով հուժկու երկրաշարժից հետո։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի Գլխավոր վարչությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ գրանցվել է 54 հետցնցում։
«Մեկ օրում տեղի է ունեցել 54 հետցնցում: Բնակավայրերում զգացվել է դրանցից վեցը՝ երկուսից մինչև չորս բալ ուժգնությամբ», - հայտնել են գերատեսչությունից:
Ժամանակավոր ապաստարաններում է մնում 35 մարդ:
Կամչատկայում գրանցվել է յոթ հրաբխի ակտիվություն: