Այն, որ Երևանի քաղաքային իշխանությունները շարունակում են տարիներ շարունակ շինթույլտվությունների ոլորտում եղած արատավոր պրակտիկան, դա որևէ մեկի համար նորություն չէ։ Այսօր էլ Երևանի կենտրոնի բեռնաթափումից խոսող իշխանությունները շարունակում են հանրային տարածքների հաշվին շենքերի կառուցման շինթույլտվություններ տալ և այդ կերպ դժոխքի են վերածում հատկապես կենտրոնում բնակվող քաղաքացիների կյանքը։
Իշխանության այս վարքագիծը քննադատվում է շատերի կողմից, բայց ամենաանտրամաբանականը, շինթույլտվությունների մասով, Հայկ Մարությանի և իր թիմակիցների կողմից հնչող քնանդատություններն են։ Ընդդիմություն լինելն իհարկե հասկանալի է, բայց մարդը գոնե չպետք է մոռանա իր պաշտոնավարման ժամանակները։ Մարությանը եղած բոլոր քաղաքապետերից միակն է եղել, որ շինթույլտվություն է տվել «Կամազ» բենռատարի դիմաց։ Ու այս հանգամանքը պետք է ստիպեր Հայկ Մարությանին առնվազն չխոսել տրվող շինթույլտվությունների մասին։ Նա պետք է հաշվի առներ իր «Կամազի» դիմաց շինթույլտվություն տալու անցյալը և հնարավորություն տար, որպեսզի այդ խնդիրների մասին խոսեն այլ ուժեր ու գործիչներ։



