ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի քաղաքական թիմը հավաքել է 1 միլիարդ դոլար՝ հուլիսի վերջին Հարիսի՝ պաշտոնապես նախագահական մրցավազք մտնելուց ի վեր, CNN-ին հայտնել են քաջատեղյակ երկու աղբյուրներ:
Աղբյուրը նկատում է, որ Հարիսը հատել է 1 մլրդ դոլարի շեմը չափազանց արագ տեմպերով:
«Ակնհայտ է, որ Հարիսը բացարձակապես աննախադեպ բան է արել», - ասել է Սառա Բրայները՝ անկուսակցական OpenSecrets խմբի հետազոտական տնօրենը, որը հետևում է ընտրություններում թեկնածուների դրամահավաքներին:
Նախագահի թեկնածուների շտաբները դրամահավաքի և ծախսերի վերաբերյալ ամբողջական մանրամասներ կհաղորդեն Դաշնային ընտրական հանձնաժողովին այս ամսվա վերջին:



