
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանավորվածությունները չեն գործի այնքան ժամանակ, քանի դեռ չեն աջակցել ԵՄ-ն և Ուկրաինան։ Այդ մասին նա հայտարարել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Եվրոպան և Ուկրաինան նույնպես պետք է համաձայնեն այդ համաձայնագրերին, հակառակ դեպքում դրանք չեն աշխատի», – ասել է Կալլասը և հավելել, որ ԱՄՆ-ն «կարող է բանակցել ինչ ուզում է»։