Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ներկա լինի Ուկրաինայի իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցություններին, եթե դրանք սկսվեն։
Նրա խոսքով՝ ինքը թեման քննարկել է Վլադիմիր Զելենսկու հետ։ «Եթե ինչ-որ բանակցություններ լինեն, ԵՄ-ը պետք է լինի սեղանի շուրջ,- ասել է դիվանագետը մի շարք պարբերականների հարցազրույցում, այդ թվում El País թերթի։- Հետեւանքները Եվրոպայի համար պարզ կլինեին, եթե գոյություն ունենային հնարավոր համաձայնություն կամ բանակցություններ»։ Նա ավելացրել է, որ առայժմ նման բանակցություններ չեն վարվում։
Կալասի տարբերակով՝ օգնությունը Կիեւին բարեգործություն չէ, այլ ներդրումներ եվրոպական եւ գլոբալ անվտանգությունում։ «Ես անհրաժեշտ եմ համարում սկսել բանակռիվներ ռուսական սառեցված պետական ակտիվների օգտագործման առիթով»,- ավելացրել է նա։ «Մենք ունենք ակտիվներ, մենք գիտենք դրանց գինը,- նշել է նա։- Եվ եթե ինչ-որ բան մնա վնասի փոխհատուցումից հետո, ինչին կասկածում եմ, մենք կարող ենք դա վերադարձնել»։