Կալասն առաջին անգամ Իրանի արտգործնախարարի հետ...

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը 2024 թ. դեկտեմբերի 1-ին պաշտոնում նշանակվելուց ի վեր առաջին անգամ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ խոսել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին Կալասը գրել է X սոցիալական հարթակում։

«Զրուցել եմ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ընդգծելու ԵՄ-ի աջակցությունը դիվանագիտությանը միջուկային հարցի շուրջ և տարածաշրջանում ապաէսկալացման համար», - գրել է նա։ 

Կալասը նշել է, որ Իրանին կոչ է արել դադարեցնել «ռազմական աջակցությունը Ռուսաստանին», ինչպես նաև մտահոգություն է հայտնել «Իրանում ԵՄ քաղաքացիների ձերբակալությունների և մարդու իրավունքների առնչությամբ»։ 

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ Բրյուսելի և Թեհրանի միջև հարաբերությունները «կախված են բոլոր հարցերում առաջընթացից»։