
Կախա Կալաձեն հայտարարել է, որ մտադիր է երրորդ անգամ առաջադրվել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Ես մտադիր եմ առաջադրվել քաղաքապետի պաշտոնում և հաղթել արմատական խմբերին, ով էլ որ նրանք լինեն: Ես կհաղթեմ և վրաց ժողովրդի հետ ձեզ տեղը կդնեմ: Ուզում են մեզնից խլել Թբիլիսին: Թող մասնակցեն ընտրություններին, տեսնենք՝ ով ինչ կխլի», - ասել է Կալաձեն:
Նա պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի նոյեմբերից, և եթե հաղթի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում, քաղաքապետ կլինի ևս չորս տարի։