Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին անհրաժեշտ է համարում կանխել հարձակումները Լիբանանի վրա և աջակցել նրա պետական կառույցների գործառույթների իրականացմանը: Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարն այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։
Ինչպես նշված է բանակցություններից հետո արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ, Աբդել Աթին մատնանշել է, որ Կահիրեն մերժում է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն։
Ըստ եգիպտացի նախարարի՝ «տարածաշրջանում էսկալացիայի ներկայիս տեմպերը պահանջում են համաձայնեցված միջազգային ջանքեր և վաղ միջամտություն՝ իրավիճակը զսպելու համար»:
Աբդել Աթին կոչ է արել Մերձավոր Արևելքում առճակատման մասնակիցներին զսպվածություն ցուցաբերել՝ «խուսափելու տարածաշրջանի լայնածավալ պատերազմի մեջ մտնելուց, որի հետևանքները կործանարար կլինեն բոլոր երկրների համար»:



