Կադրերի ներհոսքը Հակակոռուպցիոն կոմիտե բավարա...

Կադրերի ներհոսքը Հակակոռուպցիոն կոմիտե բավարար չէ։ Ընդ որում,  անգամ չնայած լավ աշխատավարձին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ձեւավորումից երեք տարի հետո այն դեռ մինչեւ վերջ համալրված չէ։ «Եվ դա՝ այն դեպքում, որ աշխատավարձը, կախված կոչումից եւ ստաժից, կազմում է 600-700 հազար դրամ։ Այսինքն՝ երկու եւ ավելի անգամ շատ երկրում միջին աշխատավարձից»,- նշել է Խաչատրյանը։

Մինչ այդ, նշել է նա, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների աշխատավարձը ավելի բարձր էր, քան նրանց գործընկերներինը Քննչական կոմիտեում։ Բայց անցած տարի դրանք հավասարեցվել են։ «Իմ ընկալմամբ, մեր կոմիտեում աշխատանքն ավելի ծանր է եւ պատասխանատու։ Գուցե այդ պատճառով թափուր տեղերի հայտերը զգալիորեն քիչ են»,- ասել է Խաչատրյանը։

Այս տարի, նրա խոսքով, մի քանի մարդիկ լավագույն աշխատակիցներից անցել են դատախազության համակարգ։ «Անփոխարինելիներ, իհարկե, չկան, բայց չի կարելի չընդունել, որ դա ազդել է մեր աշխատանքի արդյունավետության վրա»,- ավելացրել է գերատեսչության ղեկավարը։