Կադիրովը Թուրքիայի լողափում տեղի ունեցած միջա...

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր ВКонтакте էջում հրապարակել է իր մարզման տեսանյութը՝ նման կերպ արձագանքելով Թուրքիայում իր հնարավոր հոսպիտալացման մասին ասեկոսեներին, հաղորդում է Lenta.ru-ն։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կադիրովի վիճակը, ենթադրաբար, վատացել է Բոդրումի լողափում. ըստ լրագրողների՝ ջուրը մտնելիս նրա շունչը սկսել է կտրվել և քիչ է մնացել խեղդվի ջրում։ Պնդում էին, որ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Տեսանյութի մակագրության մեջ քաղաքական գործիչն ուղղակիորեն չի մեկնաբանել լուրերը, բայց ակնարկել է տկարությունից հետո ապաքինվելու մասին։ «Թեթև առավոտյան մարզում։ Հանգստից հետո մենք պետք է աստիճանաբար վերադառնանք լիարժեք մարզումների», - նշել է Կադիրովը։

Տեսանյութում նա պտտում է մարզասարքն ու խոսում մի տղամարդու, ենթադրաբար՝ մարզիչի հետ։ Զրույցը չեչեներեն է, բայց ժամանակ առ ժամանակ լսվում են ռուսերեն բառեր, մասնավորապես «դադար» և «մկանների վերականգնում»։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներն ուշադրություն էին հրավիրել ենթադրյալ միջադեպի մասին հաղորդագրություններում առկա տարօրինակությունների վրա. դրանցում չի նշվել Չեչնիայի ղեկավարի մշտական թիկնազորի մասին: Այդ լուրերի ֆոնին Կադիրովի դուստրը՝ Այշատը, ծովափից լուսանկար է հրապարակել, իսկ ավելի ուշ հաստատել է, որ արձակուրդն անկացնում է Թուրքիայում: