Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավա...

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։

«Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր սեփական տեսլականը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքին կաջակցեն», - ասել է նա։

Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավար է դարձել 2007 թ. ապրիլին։ Նա իր պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներից ամենաերկարը։ Վերջին անգամ Կադիրովը վերընտրվել էր 2021 թ. սեպտեմբերին՝ ստանալով ընտրողների ձայների 99,7%-ը։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականին։