Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 3...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով կգործուղի Լատվիա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2025 թվականի մայիսի 19-21-ը գործուղել Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)՝ Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:
  2. Սուրեն Թովմասյանի՝ Լատվիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Լատվիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N1230-Ն որոշմամբ սահմանված կարգի