Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այսօրվա դրությամբ կա Թեհրանում ուղևորատար օդանավի վթարի մի քանի վարկած:
Զելենսկին հատուկ հեռուստաուղերձով դիմել է հայրենակիցներին և կոչ է արել զերծ մնալ շահարկումներից ու մերժել ոչ արժանահավատ տեղեկատվությանը:
Նա ասել է, որ ուկրաինական կողմը համագործակցում է իրանի մասնագետների հետ:
«45 ուկրաինացի փորձագետներ արդեն ժամանել են Իրան, նրանց թվում էն օդագնացության պետական գործակալության և օդային աղետների հետաքննության ազգային կենտրոնի ներկայացուցիչներն, ինչպես նաև «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» պաշտոյնյաները: Նրանք երկու ժամից կհասնեն աղետի վայր: Մենք ենթադրում ենք, որ նրանք կմիանան աղետի հարցով հանձնաժողովի աշխատանքին, այդ թվում սև արկղերի արձանագրած տեղեկատվության վերծանմանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Թեհրան-Կիև չվերթն իրականացնող Boeing 737-ի աղետի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները անձնակազմի անդամները՝ 176 մարդ:
Զելենսկին վթարի հարցն այսօր հեռախոսով պետք է քննարկի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Իրանի իշխանության փոխանցմամբ, ըստ նախնական վարկածի՝ աղետի պատճառը տեխնիկական է:



