ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Մյունխենում, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո, ԱԳ նախարարների ու փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել.
«Օրի, ժամի, տեղի մասով հստակություն չկա, երբ լինի, համապատասխան հաղորդագրություն կլինի: Խաղաղության պայմանագրի մասով մենք ստացել ենք Ադրբեջանի տարբերակը։ Այսինքն մեր՝ հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը: Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, կքննարկեն խաղաղության պայմանագիրը»:
Մանրամասն՝ տեսանյութում։



