Հայաստանը շարժվում է դեպի պետականության կորու...

Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի խոսքով՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական ավարի՝ հայտնվելով այն ուժերի ազդեցության ներքո, որոնք, նրա գնահատմամբ, երկար տարիներ սպասել են տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդլայնելու հնարավորությանը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Կիսելյովը նշել է, որ Հայաստանի իշխանությունները, իր կարծիքով, հաշվի չեն առնում երկրի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանի պատմական իրողությունները։ Նրա պնդմամբ՝ առանց Ռուսաստանի հավասարակշռող դերակատարման՝ Հայաստանը կարող է արագորեն բաժանվել տարբեր ազդեցության գոտիների։

Լրագրողը նաև քննադատել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը՝ նշելով, որ նախկին դաշնակիցներից հեռանալու և նոր գործընկերների աջակցությունը ստանալու միջև կարող է երկար ժամանակ անցնել։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է ԵՄ անդամակցության գործընթացում տարիներ շարունակ սպասող Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Սերբիային, Ալբանիային, Չեռնոգորիային, Հյուսիսային Մակեդոնիային և Թուրքիային։

Կիսելյովի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական ուղին կարող է հանգեցնել երկրի պետականության կորստի։