Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  ապրիլի 26-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Վ.Համբարձումյան, Գուլակյան փողոցների, Ավետ Ավետիսյան   74, 76, 78,80 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  ապրիլի  26-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Մայիսյան գյուղի 2, 3 փողոցների, Ռ.Հարությունյան, Ս.Սարգսյան, Ա.Թարվերդյան, Ա.Հակոբյան փողոցների ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: