Մասիսի ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյու...

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։

Հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է 17 միլիոն դրամից ավելի վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

ՆԳՆ ոստիկանություն