Ջերմուկից Սարավան-«Զանգեր» և Կապանից Տաթև տան...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես Հայտնում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ջերմուկից Սարավան-«Զանգեր» և Կապան քաղաքից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: