Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ...

Փետրվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վանաձորի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ բուք է։

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշում են հիմնադրամից։