Ջալալը «ցենտր» է, տղերքը՝ չկան

Այս տարվա փետրվարի 25-ին Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ԳՇ այս հայտարարությանը միացան բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, կորպոււսների հրամանատարներ։

Այդ օրերին Իրականում․ամ լրատվականը կապ էր հաստատել նաև պատերազմի օրերին ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանի հետ։ Վերջինս լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր․«Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասել է Հարությունյանը։ 

Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունն ասել է. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։

Այս հայտարարությունից անցել է 8 ամիս, բայց Ջալալ Հարությունյանը այդպես էլ չխոսեց։ Ավելին, այս ընթացքում նրա հասցեին հնչեցին տասնյակ մեղադրանքներ, մի շարք զինվորականներ հրապարակային խոսեցին Ջալալ Հարությունյանի աբսուրդային հրամանների մասին, որոնք աղետալի հետևանքների են բերել։ 

Հազարավոր կյանքեր զոհած ՊԲ նախկին հրամանատարը ոչ միայն դրժեց իր խոստումը և չխոսեց, ավելին նա նոր պաշտոն ընդունեց Նիկոլ Փաշինյանից և հիմա վայելում է կյանքը։ Ու այս իրավիճակը հայտնի ստեղծագործության տողերի մոտիվներով կարելի է միայն նկարագրել՝ Ջալալը «ցենտր» է, տղերքը՝ չկան։