Գալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակն առաջին անգամ կգլխավորի կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է «Էխո Կավկազա»-ն։
2012 թվականին «Երազանքի» ցուցակը գլխավորել էր Կախա Կալաձեն (այժմ՝ Թբիլիսիի քաղաքապետ), 2016 թվականին՝ նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, 2020 թվականին՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։
«Վրացական երազանքի» նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հրապարակել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Դրանում ընդգրկված են առաջնորդներ, գործող պատգամավորներ, օլիմպիական չեմպիոններ, «Ժողովրդի իշխանություն» կուսակցության անդամներ, ինչպես նաև կուսակցության նոր դեմքեր։