Իվանիշվիլիի դեմ մաhափnրձը նախապատրաստել են այ...

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են այն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանում էլ կա այդ վտանգը։ Վերջերս եվրահանձնակատարներից մեկն ինձ նախազգուշացրեց հնարավոր ահաբեկչության մասին»,- հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանի հատուկ ծառայությունները հետաքննում են Ուկրաինայում բնակվող վրացական իշխանության նախկին ներկայացուցչի կողմից Իվանիշվիլիի դեմ մահափորձը։ 

Երկրի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ծրագրվող ահաբեկչության նպատակը գործող իշխանության տապալումն է եղել,

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին երկրում իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մասին։ Դատարանն այս գործով մի քանի օր է հարցաքննություններ է արել։ Նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։