Իտալիայի վարչապետ. ԵՄ-ն Ուկրաինայի հարցում Ռո...

Եվրամիությունը Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարցում քիչ լծակներ ունի, սակայն նրան անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով` Եվրոպան սեփական մեծ ռազմական ուժ չունի, այն ռուսական գազի ներկրումը  «Ուկրաինայի հետ առճակատման ժամանակ» որպես Պուտինին նահանջել ստիպելու միջոց օգտագործելու հեռանկարներ չի տեսնում։ «Այսօր Եվրամիությունը պետք է փորձի հնարավորինս շատ շփումներ պահպանել... նախագահ Պուտինի հետ»,- ասել է Դրագին՝ հավելելով, որ, իր կարծիքով, «անշրջելի որոշումներից» դեռ կարելի է խուսափել։