Իտալիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գիդո Կրոզետոն շտապ հոսպիտալացվել է պերիկարդիտի կասկածանքով։ Այդ մասին հայտնում է «Nova» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Երեկ երեկոյան նախարարն ինքնուրույն ժամանել է հռոմեական հիվանդանոցներից մեկը՝ կրծքավանդակի ուժեղ ցավերի գանգատներով։ Նախնական հետազոտությունից հետո նա ենթարկվել է կորոնոգրաֆիայի։ Ասում են, որ Կրոզետտոն երկուշաբթի առավոտից ցավեր ուներ: