Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադր...

Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Կրոզետտոն Բաքու է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ մասնակցելու ADEX-2024 ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։

Այցի ընթացքում Կրոզետտոն հանդիպումներ կունենա ադրբեջանա-իտալական ռազմական համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ։