Իտալիան ծրագրում է օդային պաշտպանության օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին Իրանի հարվածներից հետո, ասում է Մելոնին
Իտալիան պլանավորում է օդային պաշտպանական օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին՝ իրանական հարվածներից պաշտպանվելու նպատակով։ Ինչպես հաղորդում է « France 24-ը, այս մասին ասել է վարչապետ Ջորջիա Մելոնին։
«Ինչպես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, Իտալիան նույնպես մտադիր է օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին, մասնավորապես պաշտպանության և հատկապես օդային պաշտպանության ոլորտում», - ասել է Մելոնին։
Իտալիայի վարչապետը նշել է, որ դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ «նրանք բարեկամ երկրներ են, այլև առաջին հերթին նրանով, որ տարածաշրջանում ապրում են տասնյակ հազարավոր իտալացիներ, և այնտեղ տեղակայված է մոտ 2000 իտալացի զինվոր»։



