Իտալիան ձմռանը լուրջ խնդիրների առաջ կկանգնի,...

Իտալիան գազի պահեստները լցնելու հետ կապված լուրջ խնդիրների առաջ կկանգնի, եթե ռուսական գազի մատակարարումներն հիմա դադարեցվեն, եւ դա խնդիր կստեղծի ձմեռվա սեզոնին։ Այս մասին հայտարարել է Իտալիայի էկոլոգիայի նախարար Ռոբերտո Ցինգոլանին, փոխանցում է Reuters-ը։

«Կարեւոր կլիներ պահպանել ռուսական բեռնափոխադրումները մինչեւ 2022 թվականի վերջը, որպեսզի ձմռանը դիմակայելու եւ անվտանգ միջավայրում Ռուսաստանից մատակարարումների աստիճանաբար դադարեցումը ապահովելու հնարավորություն լինի»,- Պատգամավորների պալատում ունեցած ելույթի ժամանակ ասել է Չինգոլանին:

Նախարարը հավելել է, որ Իտալիայի համար գազի գնի ազգային շեմ սահմանելը «չափազանց բարդր» կլինի եւ պետք է արվի Եվրամիության մակարդակով։