Իսրայելը ԱՄՆ-ից ավելի մեծ բարեկամ եւ դաշնակից...

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը երկուշաբթի բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավատարմությունը Իսրայելին եւ հակասեմականության դեմ պայքարին ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի այցի ժամանակ, հաղորդել է AFP-ն: «Նախագահ Թրամփը եւ նրա վարչակազմը ցույց են տվել մեծ նվիրվածություն ահաբեկչության եւ հակասեմականության դեմ պայքարում: «Կարծում եմ, որ ձեր այցելությունն այստեղ դրա մի մասն է», - ասել է Սաարը Նոեմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Իսրայելի դեսպանատան աշխատակիցներ Սառա Միլգրիմի եւ Յարոն Լիշչինսկու հիշատակը հավերժացնող միջոցառում էր անցկացվել, որոնք անցյալ շաբաթ գնդակահարվել էին Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ զինված անձի կողմից, որը բղավում էր «ազատ Պաղեստին», երբ իրեն ձերբակալել էին։«Իսրայելը ԱՄՆ-ից ավելի մեծ բարեկամ եւ դաշնակից չունի: Մենք շնորհակալ ենք ձեր աջակցության համար: Եվ ԱՄՆ-ը նաեւ Իսրայելից ավելի արդյունավետ գործընկեր չունի», - ավելացրել է Սաարը:Իր հերթին Նոեմն ասել է, որ «Վաշինգտոնում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչություններից հետո, որոնք խլեցին Սառա Միլգրիմի եւ Յարոն Լիշչինսկու կյանքը, նախագահ Թրամփը խնդրել է ինձ գալ այստեղ՝ Իսրայել, աջակցելու ձեզ բոլորիդ եւ հարգելու Սառայի եւ Յարոնի հիշատակը»: