Իսրայելը տեղեկացրել է սպանված զինվորականների...

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության սրումից հետո կորցրել է 703 զինծառայող։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

Վերջին տվյալների համաձայն՝ եւս մեկ իսրայելցի զինծառայող՝ 19-ամյա ավագ մի սերժանտ, սպանվել է Գազայի հատվածի հարավում ընթացող մարտում։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է Գազայի հատվածից Իսրայելի տարածք հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ներխուժումից հետո, որն ուղեկցվել է պատանդառմամբ։ Արմատականներն այդ գրոհն անվանել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանությունների գործողությունների պատասխան։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել անկլավին եւ Լիբանանի եւ Սիրիայի առանձին շրջաններին։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։