Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի...

Իսրայելը պահանջել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հրաժարականը՝ նրա հայտարարությունից հետոոր հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման խթան է հանդիսացել հրեական պետության շարունակական վերահսկողությունը պաղեստինյան տարածքների նկատմամբ։

«Կարևոր է նաև գիտակցելոր ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը: «Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի։ Նրանք տեսել ենոր իրենց հողը հետեւողականորեն կլանվում է բնակավայրերով և ենթարկվում բռնությունների,  նրանց տնտեսությունը խեղդված է, նրանց մարդիկ տեղահանվել ենիսկ նրանց տները քանդվել ենՆրանց հույսերը՝ կապված իրենց ծանր վիճակի քաղաքական լուծման հետմարում են»,- ասել է ԳուտերեշըՆա հավելել էոր «պաղեստինյան ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները»։ «Եվ այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»:

Իսրայելը վրդովված է Գուտերեշի մեկնաբանություններից։ ՄԱԿ-ի դեսպան Գիլադ Էրդանը դրանք անվանել է «ցնցող» և պահանջել գլխավոր քարտուղարի հրաժարականը։ Արտաքին գործերի նախարար Էլի Կոենը չեղարկել է Գուտերեշի հետ հանդիպումըիսկ նախարար Բենի Գանցը ՄԱԿ-ի ղեկավարին անվանել է «ահաբեկչության ապոլոգետ»:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարըով ըմբռնումով է մոտենում երեխաներիկանանց և տարեցների զանգվածային սպանությունների քարոզարշավինարժանի չէ ղեկավարելու ՄԱԿ-ը։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է Էրդանը X միկրոբլոգում: «Ոչ մի արդարացում կամ իմաստ չկա խոսել նրանց հետորոնք կարեկցանք են ցուցաբերում Իսրայելի քաղաքացիների և հրեա ժողովրդի դեմ կատարված վատթարագույն վայրագություններինՈւղղակի, խոսքեր չկան»: Էրդանը ասել էոր այդ արտահայտությունները «սարսափելի» էին և «բոլորովին չեն համապատասխանում մեր տարածաշրջանում առկա իրականությանը»:

Արտաքին գործերի նախարար Քոհենըով Նյու Յորքում էր՝ մասնակցելու պատերազմին նվիրված հանդիպումներինասել էոր չեղարկում է Գուտերեշի հետ նախատեսված հանդիպումը։ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո նա գրել է. «Անաչառ մոտեցման տեղ չկա։ Համասը պետք է ջնջվի երկրի երեսից»:

Գանցըով վերջերս միացել է կառավարությանը որպես նեղ ռազմական կաբինետի անդամկարծում էոր սրանք «սև օրեր եներբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներում է ահաբեկչությունը»: «Բացարձակապես ոչինչ չի կարող արդարացնել անմեղ քաղաքացիների սպանությունը»,- գրել է նա։ «Հիմա ժամանակն է կանգնելու պատմության ճիշտ կողմում կամ դատվելուԱհաբեկչության ապոլոգետները չեն կարող խոսել աշխարհի անունից»: