Իսրայելը Լիբանանից շուրջ տասը հրթիռի արձակում...

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է շուրջ 10 հրթիռի արձակում Լիբանանից դեպի Իսրայելի հյուսիսային տարածքներ, հրթիռների մեծ մասը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը, երեքշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Վերին Գալիլեայի շրջանում հնչած ազդանշանից հետո Լիբանանից իսրայելական տարածք է արձակվել մոտ 10 արկ: Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում կրակի օջախներին»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: