Իսրայելը կպատասխանի ցանկացած սպառնալիքի և պատրաստ է ցանկացած սցենարի՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելը պատրաստվածության շատ բարձր մակարդակի վրա է ցանկացած սցենարի համար՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական: Մենք շատ բարձր գին կպահանջենք ցանկացած ասպարեզում մեր դեմ ագրեսիայի ցանկացած գործողության համար», – ասել է նա: