Իսրայելը «կանխարգելիչ հարված» է հասցրել Իրանի...

Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ պետությանը սպառնացող վտանգները վերացնելու համար, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը

«Clash Report»-ի տվյալներով՝ շուտով սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։

Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում հայտարարել է արտակարգ դրություն և կոչ է արել հանրությանը հետևել Քաղաքացիական պաշտպանության հրամանատարության հրահանգներին և մնալ պաշտպանված տարածքներում։

Իրանը հայտնել է Թեհրանում լսված առնվազն երեք պայթյունի մասին։