Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է շիաների «Հեզբոլլահ» շարժման 350 ռազմական օբյեկտի ոչնչացման և 330 զինյալի վերացման մասին Լիբանանի հարավում իրականացված ցամաքային գործողության ընթացքում: Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում:
«91-րդ դիվիզիայի զինծառայողները շարունակում են Լիբանանի հարավում պաշտպանական դիրքերի ամրապնդմանն ուղղված ցամաքային գործողությունը: Զորքերը ոչնչացրել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 350 ռազմական օբյեկտ և վերացրել 330 ահաբեկչի, ներառյալ «Ռադվան» հատուկ ստորաբաժանման տասնյակ զինյալների», - ասվում է հայտարարության մեջ:
Լիբանանն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հակամարտության մեջ է ներքաշվել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի աջակցություն Իրանի, հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1070-ը։



