Իսրայելական բանակը հայտնել է, որ «հաջողությամբ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարներին», որոնք գործում էին Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի հումանիտար գոտում գտնվող հրամանատարական կենտրոնից:
Այս մասին հայտնում է Reuters-ը։ ՀԱՄԱՍ-ի վնասազերծված հրամանատարների անունները չեն հրապարակվում։
«Այդ ահաբեկիչները անմիջական մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 7-ի սպանություններին և վերջերս ահաբեկչական գործողություններ են իրականացրել», – նշել են Իսրայելի պաշտպանության բանակում։



