
Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ջախջախելու՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ ) պլանին։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Երեկ մենք հաստատեցինք Գազայում ՀԱՄԱՍ-ին ջախջախելու՝ ԻՊԲ-ի պլանները՝ ինտենսիվ կրակի, բնակչության տարհանման և մանևրների միջոցով», - գրել է նա X-ում։
Նա հավելել է, որ շուտով ՀԱՄԱՍ-ի համար «կբացվեն դժոխքի դռները», եթե նրանք չհամաձայնեն պատերազմին վերջ դնելու՝ Իսրայելի պայմաններին, առաջին հերթին՝ բոլոր պատանդների վերադարձին և շարժման զինաթափմանը։
«Եթե նրանք չհամաձայնեն, ապա Գազան՝ ՀԱՄԱՍ-ի մայրաքաղաքը, կվերածվի Ռաֆահի և Բեյթ Հանունի, ինչպես և խոստացել էի», - հավելել է Կացը:
Իսրայելը գործողության իրականացման համար զորակոչել է մոտ 60 000 պահեստազորայինի և երկարաձգել արդեն զորակոչված 20 000 պահեստազորայինի ծառայության ժամկետը։