Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի բալիստիկ հ...

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի բալիստիկ հրթիռների ստորգետնյա պահեստարանին, մեծ հեռահարության հրթիռների արձակման կայանքներին: Ինչպես  տեղեկացնում է իսրայելական ԶԼՄ-ները, այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):

«Իսրայելի պաշտպանության բանակն ավարտեց (Իրանի) օբյեկտներին հարվածների շարքը...Խոցված թիրախների թվում են ենթակառուցվածքային ստորգետնյա օբյեկտը, որն իրանական ռեժիմի կողմից օգտագործվում էր բալիստիկ հրթիռների պահպանման համար, ինչպես  նաև ինքնաթիռների դեմ օգտագործելու համար նախատեսված հրթիռների պահեստավորման վայրերը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում զետեղված հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների մի քանի արձակման կայանքների։