Իսրայելը հարվածել է փախստականների համար ապաստ...

Պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման ՄԱԿ մերձավորարեւելյան գործակալության դպրոցի շենքը Գազայից հյուսիս ենթարկվել է Իսրայելի ՌՕՈւ հրթիռակոծմանը, տեղեկացրել է WAFA գործակալությունը։

Գործակալության տեղեկացմամբ՝ Աս-Սաֆթաուի շրջանում գտնվող դպրոցը ապաստարան էր ծառայում մի քանի հազար տեղահանված անձանց համար։ Հարվածի ժամանակ զոհվել են տասնյակ մարդիկ, որոնք գտնվում էին շենքի ներսում, տեղեկացրել է գործակալությունը։

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Գազա քաղաքի դպրոցում ավելի քան 20 մարդ զոհվել է իսրայելական ուժերի ռմբակոծման ժամանակ, դպրոցում հարյուրավոր հարկադրյալ տեղահանված պաղեստինցիներ կային։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Նոյեմբերի 2-ին ՄԱԿ գործակալության գերագույն հանձնակատար Ֆիլիպ Լազարինին CNN հեռուստաալիքին ասել էր, որ Ջաբալիայում (Գազայի հյուսիս) ՄԱԿ դպրոցում զոհվել է ավելի քան 20 մարդ իսրայելական ՌՕՈւ գրոհի ժամանակ։ Նրա տեղեկացմամբ՝ մեկ օրում ռմբակոծման տակ է հայտնվել ՄԱԿ գործակալության երեք դպրոց, որոնցում թաքնվում էին մոտ 20 հազար մարդիկ։