Իսրայելը հարվածել է Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարո...

Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են որոտացել, քաղաքի որոշ հատվածներում ծխի սյուներ են բարձրացել։

CNN-ի տվյալով՝ պայթյունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված՝ Իսրայելի գործողությունների հետևանք են: Կատարի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հաղորդագրությունները:

Իսրայելական ԶԼՄ-ներն էլ նշել են, որ Թել Ավիվը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Կատարի իշխանություններին Դոհայում գտնվող ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին հարվածելուց առաջ: