Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը հզոր հարված է հասցրել Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանին: Այս մասին հայտնում է Clash Report-ը։
«Այդ առանցքային օբյեկտին բաժին է ընկնում Իրանի նավթաքիմիական արտադրանքի ընդհանուր ծավալի մոտ 50 տոկոսը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթ Իրանի երկրորդ ամենամեծ օբյեկտի վրա
հարձակումից հետո: Արդյունքում երկու օբյեկտներն էլ, որոնց բաժին է ընկնում Իրանի նավթաքիմիական արտադրանքի ընդհանուր ծավալի 85 տոկոսը, ներկայումս շարքից հանվել են: Դա իրանական
ռեժիմին մի քանի միլիարդ դոլարի տնտեսական վնաս կհասցնի»,- հայտարարել է Կացը։



