
Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա՝ այն գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, փոխանցում է interfax.ru-ն։
Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի վրա։ Կարճ ժամանակ անց, ըստ Գազայում պաղեստինյան մամուլի հաղորդագրությունների, իսրայելական տանկերը մտել են քաղաք։